Լրահոս

12.05.2009 15:30


Ռուբեն Հակոբյան. «Հայաստանի արտաքին դիվանագիտությունն այսօր իրավիճակային է»

Ռուբեն Հակոբյան. «Հայաստանի արտաքին դիվանագիտությունն այսօր իրավիճակային է»

«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ակունք» վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը մտահոգություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի խորացման վերաբերյալ՝ ասելով, որ գործընթացի՝ նման տեմպերով և որակով հետագա խորացման մեջ ինքը մեծ վտանգ է տեսնում։

-Իմ կարծիքով՝ Հայաստանի արտաքին դիվանագիտությունն այսօր իրավիճակային է և ամբողջությամբ ծրագրված չէ։ Այս գործընթացը Հայաստանի պետական անվտանգության առումով որևէ լավ բան չի խոստանում,- ասել է նա։

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ «անկախ այն բանից, որ  բոլոր քաղաքագետներն ու մասնագետները, որոնք երկրորդելով՝ Հայաստանի իշխանություններին ասում են, թե բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների՝ գործընթացն սկսվել է նախապայմաններով ու նախապայմաններով էլ կշարունակվի»։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների խորացմամբ կփոխվեն նաև հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները, քանի որ Հայաստանի միջոցով Թուրքիան դառնում է այս տարածաշրջանի գլխավոր գործող դերակատարներից մեկը, ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի հետաքրքրությունների։

Այս խորագրի վերջին նյութերը