Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում վերսկսված խորհրդարանական աշխատանքները և մասնավորապես «Կանխիկ գործառնությունների սահմանափակմանմասին» օրինագծը ԲՀԿ–ի բոյկոտելը։
–Ակնհայտ է, որ բոլոր այն տարածված տեսակետները, թե ԲՀԿ–ն և կոալիցիոն մյուս գործընկերները մեկ ցուցակով են մասնակցելու ընտրություններին, բացառվեցին, և այդ հարցը փակված է։ Դա ցույց տվեց, որ Հանրապետականի նյարդերը չեն հերիքում, և իրենք չեն կարողանում հանդուրժել, որ, ի վերջո, կարելի է կոալիցիայում այլ կերպ քվեարկել։ Այստեղ երևաց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը նույնիսկ այսօրվա ԱԺ նախագահով չի կարողանում սեփական պատգամավորին բերել քվեարկության։
–Արդյո՞ք օրինագիծն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես հավաստիացնում են իշխանությունները։
–Այդ օրինագիծը ձևով կարծես թե հակակոռուպցիոն տարրեր պարունակող օրինագիծ է, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ դա ընդամենը հարստացնում է վարչապետին և իր մերձավորներին, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ ամենն արվում է բանկերի համար, ինչպես նաև ճնշելու հատկապես փոքր և միջին բիզնեսը։ Խոշորի մասին էլ չեմ խոսում, քանի որ ոչ միայն հասարակ քաղաքացին է դժգոհ, այլ նաև այն մարդիկ, ովքեր խոշոր բիզնեսով են զբաղվում։ Այդ օրենքը նպաստելու է, որպեսզի շարունակվի բիզնեսով զբաղվող հայերի արտագաղթը։ Դիրքերը բավական ուժեղացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույնիսկ հաշվի առնելով նրա նկատմամբ ճնշումները՝ ԲՀԿ–ն ստացել է մի դիրք, որ եթե ճիշտ պահի իրեն, ապա իր վարկանիշը ոչինչ չանելով անգամ կբարձրանա։
–Գնալով ավելի շատ է շեշտվում, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ունի հետևյալ պատկերը՝ կոնսենսուս մինուս մեկ՝ երբ մի բևեռում Հանրապետական կուսակցությունն է, մյուս բևեռում՝ մնացած բոլոր քաղաքական ուժերը։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։
–Հանրապետականը պիտի հասկանա, որ այսօր իշխանություն է, վաղը կարող է իշխանություն չլինել։ Երբ ՀՀԿ–ն չլինի իշխանության մեջ, ապա ինքն է խնդրելու, որպեսզի համամասնական տեղերը շատ լինեն։ Նույն սխալը նախկինում արեց Լևոն Տեր–Պետրոսյանը, և այսօր իրենք են առաջարկում համամասնական ընտրակարգի անցնել։ Նույն Հանրապետականը 1992–94–ին՝ մինչև «Հանրապետություն» դաշինքի մեջ մտնելը, հանրահավաք է արել 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու համար։ Հանրապետականի այսօրվա ջահելները վատ գիտեն իրենց կուսակցության պատմությունը, որովհետև այն իրենց համար սկսվում է Սերժ Սարգսյանով և ավարտվում Սերժ Սարգսյանով կամ Նժդեհից մեջբերումներ անելով։
–Դուք նշեցիք, որ երկրում փոփոխություն է անհրաժեշտ։ Դրա համար անհրաժեշտ նախադրյալները որքնո՞վ են տեսանելի։
–Իհա՛րկե կան։ Ամեն դեպքում, Հայաստանում երբեք նման նախընտրական շրջան չի եղել. խաղացող կողմերը բավական ուժեղ են։ Համոզված եմ, որ այս ընտրությունները բավական դժվար է լինելու կեղծելը։ Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը լսելի է լինելու։ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում, որով և կանխորոշվելու են 2013թ. նախագահական ընտրությունները։ Եթե հիշում եք, Վրաստանում վարդերի հեղափոխությունը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նախագահը հարկադրված հրաժարական տվեց։ Կարծում եմ՝ եթե ընտրությունները կեղծվեցին, նույնը լինելու է Հայաստանում։
Արամ Հարությունյան.

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը