Լրահոս

09.02.2012 17:08


Դատարան է ուղարկվել

Դատարան է ուղարկվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանի և ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննության առնելու համար:

Մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված 217.600.000 դրամից վերականգնվել է 198.000.000 դրամը:

Հիշյալ քրեական գործից անջատվել և նախաքննություն է իրականացվում ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ գործը:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը