ՄԱԿ–ը 1 մլրդ դոլար կխնայի իր խաղաղարարական գործողությունների կրճատման հաշվին
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) 2012-ին նախատեսում է կրճատել խաղաղարարական գործողություններին տրամադրվող ֆինանսական միջոցները՝ 8 մլրդ դոլարից հասցնելով 7 մլրդ–ի։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Ըստ ՄԱԿ–ի խաղաղարարական քարտուղարության ղեկավար Էրվե Լադսուի՝ մինչև տարեվերջ կազմակերպության խաղաղարարական առաքելությունը կդադարեցվի Արևելյան Թիմորում, իսկ Հայիթիում, Լիբերիայում, հնարավոր է՝ նաև Սուդանում, այն զգալիորեն կկրճատվի։
Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունվարի վերջին ստորագրեց հրամանագիր, ըստ որի՝ ռուսական խաղաղապահները դուրս կբերվեն Սուդանից մինչև ապրիլի մեկը։