Լարիսա Ալավերդյան.«Բա ո՞վ պետք է հետևի Հայաստանի սխալ քարտեզների խնդրին՝ չլինի՞ Ադրբեջանը»
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանին հարց է ուղղել, թե ո՞վ է պատասխանատու Հայաստանում կիրառվող սխալ քարտեզների համար։
–Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն օգտագործում է քարտեզ, որտեղ պատկերված է ԼՂ ինքնավար մարզը՝ տարանջատված Հայաստանից։ Ի՞նչ է նախատեսում օրենքն այս դեպքում, եթե դա օգտագործվում է, կամ եթե օգտագործող չէ, ապա ի՞նչ է, և ի՞նչ կանի օրենսդրությունը, որ վերջ դրվի այդ թերթում, որպես քարտեզ,կամայական նկարներ դնելուն,–հարցադրում է կատարել նա։
Աշոտ Մուսայանն էլ նշել է, թե իրենց գործառույթը միայն պաշտոնական քարտեզներ ստեղծելն է, բայց եթե դրանք չեն օգտագործվում, դա իրենց խնդիրը չէ։
–Մենք նրան չենք կարող պարտադրել,–ասել է նա։
–Բա ո՞ւմ գործն է դա։ Հայաստանում սխալ քարտեզ է տպվում. Հայաստանն այդ քարտեզի վրա սահմանակից է ոչ թե այն պետությանը, որն իրականում այսօր կա՝ Արցախի, այլ Ադրբեջանի։ Ես չեմ հասկանում՝ բա ո՞վ պետք է դրան հետևի։ Դուք չեք հետևում, Տարածքային կառավարման նախարարը չի հետևում, բա ո՞վ պետք է հետևի՝ չլինի՞ Ադրբեջանը,–արձագանքել է Լարիսա Ալավերդյանը։
Իր ելույթում նա նշել է, թե այս ամենն անվտանգության խնդիրներից մեկն է։
–Ու ամենևին պետք չէ դա դարձնել առանձին պատգմավորի, թեկուզ մեկ՝ ոչ այնքան պետքական պատգամավորի հարց։ Բայց որևէ մեկը չի վերցնում իր վրա այս խնդրի լուծումը,–նշել է Լարիսա Ալավերդյանը։
Ընդ որում, նշենք, որ Լարիսա Ալավերդյանն իրեն «ոչ այնքան պետքական» պատգամավոր որակումը տվել է՝ վիրավորված ՀՀԿ–ական պատգամավոր Արեգ Ղուկասյանի այն խոսքից, թե ԱԺ–ում զրոգլխանի մարդիկ էլ կան։

7or.am