Արմեն Ալավերդյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 9-ին, Մարտունիի շրջանի Երանոս գյուղում: 1976 թ. ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1986 թ.` Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը եւ դրա բարձրացման տնտեսական մեխանիզմներըե թեմայով
Մինչեւ 1990 թ. դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնում` որպես ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ: 1990-1991 թթ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, 1991-1992 թթ. եղել է ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ: 1992-1994 թթ. զբաղեցրել է Մեթոդաբանության վարչության պետի տեղակալի, ապա վարչության պետի պաշտոնը, 1995-1999 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը: 1999-2000 թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ: 2008-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: 2012 թ. փետրվարի 9-ից նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: