Սեյսմիկ ռեժիմի համառոտ վերլուծություն առ 07.02.2012թ.
Փետրվարի 7-ին տեղական ժամանակով 15.19-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել M=2.8 մագնիտուդով երկրաշարժ: Տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ք. Երևանում 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ազատ-Սևանի, Արաքսի և Երևանյան խզվածքային գոտիների հանգուցային հատվածում: Երկրաշարժերի մագնիտուդա-ժամանակային բաշխվածությունից երևում է, որ մագնիտուդային ֆոնային արժեքը նորմայի սահմաններում է` 1.5≤M≤2.5: Սակայն պետք է նշել նաև, որ ուսումնասիրվող տարածքում՝ սկսած 2010թ.-ից դիտվում է քանակական ֆոնի աճ հատկապես թույլ երկրաշարժերի (M‹=2.0) տեսքով, ինչը պայմանավորված է ‹‹Վայք›› սեյսմիկ կայանների փնջի տեղադրումով և Երևանի հեռաչափական համակարգի անալոգա-թվային ձևափոխիչի միջոցով ստացվող գրանցումներով, որոնք հնարավորություն են տալիս այս գոտում գրանցել շատ թույլ իրադարձությունները: