Լրահոս

10.02.2012 09:43


Մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակ են

Մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-իժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական,հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

  ***

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը