Ալլա Ջիոևան շարունակում է մնալ վերականդանացման բաժնում
«Ռիա Նովոստին» տեղեկացնում է, որ Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ ԱլլաՋիոևանեկել է գիտակցության։
Հիշեցնենք, որ նախօրեին հարցաքննության նպատակով Ջիոևայինփորձել են տանել Գլխավոր դատախազություն։ Առայժմ չճշտված հանգամանքներում վերջինս ընկել է կոմայի մեջ և հայտնվել է վերականդանացման բաժնում:
Բժիշկները հայտնում են, որ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Ջիոևան ինքնաձիգի խզակոթով հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով նա գլխուղեղում արյան զեղում է ստացել:
Հիշեցնենք, որ Ջիոևան շարունակում էր պնդել, թե հաղթել է նախագահական ընտրություններում և իր երդման արարողությունը նշանակել էր այսօր՝ փետրվարի 10-ին։
Ալլա Ջիոևան շարունակում է մնալ վերականդանացման բաժնում
«Ռիա Նովոստին» տեղեկացնում է, որ Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան եկել է գիտակցության։
Հիշեցնենք, որ նախօրեին հարցաքննության նպատակով Ջիոևային փորձել են տանել Գլխավոր դատախազություն։ Առայժմ չճշտված հանգամանքներում վերջինս ընկել է կոմայի մեջ և հայտնվել է վերականդանացման բաժնում:
Բժիշկները հայտնում են, որ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Ջիոևան ինքնաձիգի խզակոթով հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով նա գլխուղեղում արյան զեղում է ստացել:
Հիշեցնենք, որ Ջիոևան շարունակում էր պնդել, թե հաղթել է նախագահական ընտրություններում և իր երդման արարողությունը նշանակել էր այսօր՝ փետրվարի 10-ին։