Լրահոս

10.02.2012 10:20


Աֆղանստանում ՆԱՏՕ–ի օդային հարվածների հետևանքով 8 երեխա է զոհվել

Աֆղանստանում ՆԱՏՕ–ի օդային հարվածների հետևանքով 8 երեխա է զոհվել

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ՆԱՏՕ–ի օդային հարվածներից Աֆղանստանում զոհվել է 8 երեխա։

Ինչպես հաղորդել են Կապիս գավառի իշխանությունները, որտեղ և գրանցվել է դեպքը, օդային հարվածները հասցվել են փետրվարի 8–ի երեկոյան, որին նախորդել է թալիբների դեմ կոալիցիոն զորքերի ցամաքային արշավը։

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը խիստ քննադատել է ՆԱՏՕ–ի գործողությունները և հայտարարել, որ կատարվածի ուսումնասիրության համար գավառ է ուղարկվել իր բարձրաստիճան խորհրդականը։

Կոալիցիոն զորքերի ներկայացուցիչները ընդունել են հարվածներ հասցնելու փաստը, սակայն չեն մենաբանել զոհերի մասին տվյալները։

Այս խորագրի վերջին նյութերը