Լրահոս

10.02.2012 02:37


Կաշառք ստանալու փաստով մերկացվել է

Կաշառք ստանալու փաստով մերկացվել է

Փետրվարի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կաշառք ստանալու համար բռնել ու բերման են ենթարկել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության մայոր Մարեկ Հարությունյանին:

Հարությունյանը դատապարտյալներից մեկին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար նրա հարազատներից պահանջել ու ստացել էր 4 հազար դոլար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը որոշելու:

 

Այս խորագրի վերջին նյութերը