Լրահոս

10.02.2012 11:21


Լարիսա Ալավերդյան.«ԱԺ–ում մարդու իրավունքերի ոտնահարում է տեղի ունենում»

Լարիսա Ալավերդյան.«ԱԺ–ում մարդու իրավունքերի ոտնահարում է տեղի ունենում»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով երեկ ԱԺ–ում ՀՀԿ–ականների միմյանց փոխարեն քվեարկելուն, ասել է, թե դա մարդու իրավուքների ոտնահարվում է։

Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունն այնպես է արձագանքում քննադատություններին ու առաջարկներն, կարծես իրենց ներկայացրած նախագծերը անթերի են։

–Դա վերաբերում է նաև «Արտակարգ դրության մասին» օրինագծին։ Մեք չենք ասել, որ պետք չի, ասել ենք, որ դեռ ավելի շուտ պետք է լիներ։ Բոլորի՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանական ուժերի կոմղից առաջարկությունները չեն ընդունվել։ Հետո էլ ասում են, թե մենք կոնստրուկտիվ համագործակցության ենք պատրաստ,–ասել է Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքերով՝ օրինագծում ոչ միայն բանակի մասնակցության հարցն է անհանգստացնող, այլ բազմաթիվ այլ հարցեր, որ բաց են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը