Լրահոս

10.02.2012 12:09


ՀՊԱԿ. «ՀՀԿ-ական «հանգիստ ժողովրդավարության» տոնախմբության մասին»

ՀՊԱԿ. «ՀՀԿ-ական «հանգիստ ժողովրդավարության» տոնախմբության  մասին»

Երեկ, Ազգային Ժողովում, ՀՀԿ-ականներն, իրենց մուտքը  Եվրոպայի ժողովրդական կուսակցություն /Հ.Գ.1/ տոնեցին «հանգիստ ժողովրդավարության»  ամրապնդմանն  ուղղված  ԵԺԿ պատգամի  ցուցադրմամբ /Հ.Գ.2/, այն  է՝   ՀՀ  քր.օր. 309-րդ  հոդվածի  շրջանակներում, նորից  օրենքեր «ընդունեցին» /Հ.Գ.3/՝ պայծառ  պահելով  ՀՀ  Սահմանադրության  71-րդ հոդվածի  հիշատակը: Այդ կապակցությամբ, հիշեցնում  ենք  նաև մեկ  այլ  անմոռաց  օր, կապված  երկրի  բյուջեի  ընդունման-չընդունման  հետ /Հ.Գ.4/: Ի  դեպ, վերջինիս  առիթով  մեր  դիմում-առաջարկությանն, առ  այսօր,  որևէ  արձագանք չենք ստացել  երկրի  պետության գլխից:

   Ինչևէ, հիմք ընդունելով  հիշյալ  փաստերը, ինչպես նաև, ՀՀ  Սահմանադրության  62-րդ  և  71-րդ, ՀՀ  քր.օր. 309-րդ  հոդվածներով  սահմանված  դրույթներն  ու  պահանջները, հաղորդում  ենք  ներկայացրել  տարածաշրջանի  ամենասկզբունքային  իրավապահ մարմնին՝ ՀՀ  Հատուկ  քննչական ծառայությանը, ԱԺ  պատգամավորներ    Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին  և Արեգ Ղուկասյանին  պատասխանատվության կանչելու  ակնկալիքով:

   Հիմք ընդունելով  նաև, ԱԺ  կանոնակարգի  45-րդ հոդվածի  պահանջները, հաղորդում  ենք ներկայացրել  ՀՔԾ, պարոններ  Ս.Ն.-ի  և  Է.Շ.-ի  կողմից  սույն  փաստերում  ԱԺ  խոսնակային  իրենց  պաշտոնեական լիազորությունների չարաշահման  առիթով   /ՀՀ քր.օր. 308-րդ հոդված/:

   ՀՀԿ-ական  այս  աննախադեպ  տոնակատարության  մասին, ուրախալի  լուր  ենք  ուղարկել նաև  ԵԺԿ  ժողովրդավարներին /[email protected], [email protected],  nbriec@epp.eu, [email protected]/, հորդորելով, որ  նույն կերպ  վարվեն նաև, ՀՀԿական  «հանգիստ ժողովրդավարության»  բոլոր  «սիրահարները», քանի որ...դրանք են  սրանց  ոգևորողները: 

     Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ  լրատվություն

  Հ.Գ.1http://armenpress.am/arm/news/679291/hhk-n-ezhk-yntaniqi-andam-e.html

ՀՀԿ-ն ԵԺԿ ընտանիքի անդամ է

21:27, 9 Փետրվար, 2012

 Հայաստանի «Հանրապետական», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:

Հ.Գ.2. - http://www.president.am/events/news/arm/?id=1932

07.12.2011

...ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ ... Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է  ամրապնդվի:
Հ.Գ.3. - http://www.yerkir.am/am/news/19860.htm

14:02 - 09.02.2012

Հերթական խայտառակությունը` ԱԺ-ում

    Այսօր ԱԺ-ում հերթական քվեարկության ժամանակ քվորում չէր ապահովվում, եւ կոալիցիոն պատգամավորները դիմեցին ավանդական դարձած մեթոդներին. ոմանք պարբերաբար դուրս էին գալիս նիստերի դահիճից եւ փորձում պատգամավոր բերել դահլիճ, ոմանք էլ քվեարկում էին կողքինների փոխարեն:

    «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը թեեւ նշեց, որ անզեն աչքով անգամ երեւում է, որ դեռ քվորում չկա, բայց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հակադարձեց, ասելով, թե այստեղ հաշվիչ հանձնաժողով չէ: «Քվորում կա, կքվեարկենք, կպահենք բանի վրա (մատնացույց անելով լուսատախտակը)»,-նշեց Շարմազանովը:

    Երբ որոշ օրինագծերի քվեարկության ժամանակ ակնհայտ երեւում էր, որ քվորում չի ապահովվում, «պարզվում էր», որ ոմանց կոճակները չեն աշխատում, եւ«չքվեարկածները» քվեարկում էին` ձեռք բարձրացնելով: Քվորում ապահովելու համար Նիկոյանն անգամ ավելացնում էր լուսատախտակի վրա նշված թիվը:

    Հունից դուրս եկած Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նման պայմաններում զրոյացվում է ցանկացած էթիկայի հանձնաժողովի գոյություն, եւ կրկնեց, որ դահլիճում չկա քվորում: «Ստացվում է այստեղ երկու գլխանի մարդիկ կան»,-նշեց Ալավերդյանը եւ հավելեց, որ օրինակ Արեգ Ղուկասյանն իր աչքի առաջ քվեարկում է նաեւ կողքինի փոխարեն:

Իր հերթին, Հեղինե Բիշարյանը, որ նոր էր դահլիճ եկել, այն էլ հավանաբար կանչել էին քվորում ապահովելու համար, նշեց, թե խմբակցությունից ներկա մեկ պատգամավորը իրավունք չունի քննադատել մյուսներին: 

    Արեգ Ղուկասյանը, ով հավանաբար շատ էր վիրավորվել Ալավերդյանի ասածից, նշեց. «Ես համարում եմ, որ մեր դահլիճում կան զրո գլխանի մարդիկ, ովքեր, դահլիճում նստած, չեն քվեարկում»: Բորբոքված Լարիսա Ալավերդյանը թեեւ բղավում էր` ամոթ է, ամոթ է, բայց ոմանց վրա դա չազդեց, նրանք շարունակում էին քվեարկել կողքինների փոխարեն:

    Թեեւ մեր եւ անգամ ԱԺ-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են, օրինակ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մելիքյանը, Արեգ Ղուկասյանը եւ այլ հանրապետականներ բոլոր օրինագծերի քվեարկության ժամանակ ակտիվորեն քվեարկում ուրիշների փոխարեն, նիստի ավարտից հետո նրանք անմեղ հայացքով նայում էին լրագրողների աչքերին եւ վրդովվում` իրենք նման արատավոր բանի ընդունակ չեն:

    Հերմինե Նաղդալյանը նշեց, թե պարզապես իր կոճակը չէր աշխատում, իսկ նստած էր Դավիթ Հարությունյանի կողքին, որովհետեւ «խոսալու բան ունեին», եւ ինքը պարզապես ձեռքը երկարացրել է իր կոճակին: «Բայց ես այսքան ժամանակ խորհրդարանում եմ եւ նման բան երբեք չեմ արել»,- նշեց նա:

Yerkir.am-ը ներկայացնում է խայտառակ քվեարկության տեսանյութը: Ուրիշների փոխարեն ակնհայտ քվեարկող պատգամավորների նման պահվածքը հունից հանեց անգամ նրանց հետեւող լրագրողներին:

Հ.Գ.4. - http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jnTGTqRKQ00

Այս խորագրի վերջին նյութերը