Լրահոս

10.02.2012 12:25


Երևանի քաղաքապետարանը աջակցության ակնկալիքով դիմել է շինարարական կազմակերպություններին

Երևանի քաղաքապետարանը աջակցության ակնկալիքով դիմել է շինարարական կազմակերպություններին

 Փետրվարի 9-ի օրվա երկրորդ կեսից վերսկսված ու շարունակվող ձյան հետևանքների մաքրման ուղղությամբ երեկ երեկոյից ու անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել ու շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Մայրաքաղաքի  վարչական շրջանների կոմունալ ծառայությունները` քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:  Մաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ  178 միավոր հատուկ տեխնիկա։ Հաշվի առնելով շարունակվող առատ տեղումները, Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններին` ակնկալելով ձյան մաքրման աշխատանքներում սեփական տեխնիկայի ներգրավմամբ նրանց աջակցությունը:    Նկատի առնելով, որ չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են նաև մաքրման աշխատանքները, օգտագործվող աղի ու ավազի ծավալների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ: Տեղեկացնենք նաև, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կիրազեկվի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնությն հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը