Լրահոս

10.02.2012 13:10


Ն. Զոհրաբյան. ««Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը այլ օրենքների հետ հակասություն ունի»

Ն. Զոհրաբյան. ««Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը այլ օրենքների հետ հակասություն ունի»

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ  Սամվել Բալասանյանը անդրադառնալով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկության տապալմանը՝ ասել է, թե բանկերը գումար են ծախսում, որպեսզի տերմինալներ տեղադրեն, այսինքն` գումար պետք է ծախսեն, ծառայություն մատուցեն:

–Դե, բերեք գյուղացուն բացատրեք, որ պետք է VISA քարտով առևտուր անեն... Պատրաստ չենք դեռևս, այդ հոդվածների հետ կապված՝ դեռ ունենք նկատառումներ,–ասել է նա:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե այդ օրինագիծը հակասություններ ունի նաև այլ օրենքների հետ։

–Օրինակ՝ Քաղաքացիական օրենսգրքով քաղաքացին ունի և՛ կանխիկ, և՛ անկանխիկ գործարք անելու իրավունք, բայց այս օրենքը դա սահմանափակում է։ Եվ սա դեռ մի հակասությունն  է, որ նշվեց,–ասել է նա։

Ընդ որում, Սամվել Բալասանյանը նշել է, թե ԲՀԿ–ի այս քայլը փորձում են քաղաքականացնել, սակայն դա այդպես չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ, ՀՀԿ–ական Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, թե հարցը քաղաքական հարթություն է տեղափոխվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը