Վահան Շիրխանյան. «Բանակի ներգրավումը արտակարգ դրության գործողություններում, առավել ևս Հայաստանի պայմաններում, ես գտնում եմ ոչ անհրաժեշտ»
Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԺ–ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին։ Շիրխանյանը նշել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմին անցնելու փորձը կիրառվում է ամբողջ աշխարհում, և Հայաստանում էլ պետք է լինի համապատասխան օրենք, չնայած որ այն ասոցացվում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ (այդ դեպքերի կրկնությունը այս խորհրդարանական ընտրություններից հետո Շիրխանյանը քիչ հավանական է համարում)։
Ըստ բանախոսի՝ բանակը, սակայն, չպետք է օգտագործվի արտակարգ իրավիճակի դեպքում դրությունը կայունացնելու համար.
–Կարծում եմ, որ ՀՀ ներքին զորքերը և անվտանգության ուժերը լիովին բավարար են երկրում կայունությունը պահպանելու համար։ Բանակի ներգրավումը արտակարգ դրության գործողություններում, առավել ևս Հայաստանի պայմաններում, ես գտնում եմ ոչ անհրաժեշտ։ Ընդհակառակը, արտակարգ դրության ժամանակ բանակը պետք է շատ ավելի զգոն լինի պետական սահմանների վրա։ Ուզում եմ՝ այդ օրենքը լինի, բայց երբեք չկիրառվի։
Շիրխանյանը նշել է, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ կարող է ստեղծվել երկու դեպքում՝ սոցիալական խնդիրների պատճառներով և եթե Ղարաբաղի հարցում լինի ոչ հայանպաստ լուծում։
–Բայց ղարաբաղյան խնդրում կմտցվի ոչ թե արտակարգ դրություն, այլ ռազմական։ Այսինքն՝ մնում է միայն սոցիալական ասպեկտը, որը կարելի է հանել միայն աշխատանքով,–ավելացրել է Շիրխանյանը։
Նշենք, որ ԱԺ–ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ենթադրում է բանակը ներգրավել դրության կայունացման գործում, եթե անվտանգության ուժերը չեն կարողանում կարգավորել իրավիճակը։

7or.am