Լրահոս

12.05.2009 16:49


Դավիթ Հարությունյան. «Քաղաքականությունը հավերժ չի կարող լինել միաբևեռ»

Դավիթ Հարությունյան. «Քաղաքականությունը հավերժ չի կարող լինել միաբևեռ»

Եթե Երևանում հաղթի ՀՀԿ-ն, չի՞ նշանակի, որ ողջ քաղաքական դաշտը միաբևեռ է, և այս ընտրությունները քաղաքական չեն։ Լրագրողների հարցին ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պատասխանել է.

-Այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են։ Ցանկացած իշխանություն ընտրելիս խոսքը վերաբերում է քաղաքականությանը։ Կարծում եմ՝ այն անձինք, ովքեր ասել են, թե սրանք քաղաքական ընտրություններ չեն, քաղաքականություն հասկացությունն այլ ձևով են մեկնաբանել՝ շատ ավելի նեղ։ Անշուշտ, ՏԻՄ մակարդակով քաղաքականությունը էապես տարբերվում է ներքին քաղաքականությունից, բայց սրանք քաղաքական ընտրություններ են։

Անդրադառնալով միաբևեռության հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշել է.

-Քաղաքականությունը հավերժ չի կարող լինել միաբևեռ։ Գաղտնիք չէ, որ ինչքան էլ երկրում ստեղծվում է միաբևեռ իշխանություն, լինում է մի պահ, երբ այդ բևեռներն սկսում են փոխվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը