Տիգրան Սարգսյանի շուրջ հերթական սկանդալը կարող է հասունանալ։ Ասում են, թե վարչապետն այնպիսի պատմության մեջ է ընկել, որ տրակտորը երկու մետր վարելիս «բորդյուրին» խփելու նրա «հերոսությունը» և Թաթայի համերգին անսթափ հայտնվելու պահերը մոռացության կմատնվեն։
Մեր ունեցած տեղեկություններով՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետն իր եղբոր հետ որսի է գնացել և կրակելու ժամանակ «փուստ» է տվել ու անզգուշաբար հրազենային լուրջ վնասվածք է պատճառել իր անվտանգության աշխատակիցներից մեկին՝ Արմեն Զատիկյանին։ «7օր»–ը փորձել է ճշտել այդ լուրը և ահա թե ինչ է ստացվել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ «7օր»-ին ասել են, թե նման տեղեկատվություն չունեն, բայց կփորձեն ճշտել։ Այսօր մենք նորից կապ ենք հաստատել ոստիկանության հետ, և ասել են՝ դեռ ճշտում ենք։
Երեկ մենք կապվել էինք նաևՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որտեղից նախ ասել էին, թե կփորձեն ճշտել ու խնդրել էին զանգահարել մի փոքր ուշ, իսկ այնուհետեև հեռախոսին այլևս պատասխանող չի եղել։ Այսօր մենք ևս մեկ անգամ զանգահարել ենք ՀՀ կառավարություն. այս անգամ մեզ ասեցին, թե ավելի ճիշտ կլինի զանգահարել պետական պահպանության ծառայություն։
«7օր»-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հետ (ՀՀ ՆԳՆ համակարգ), որտեղից, սակայն, ասել են, թե հիշյալ հարցով պետք է դիմել Ազգային անվտանգության պետական պաշպանության ծառայություն։ Ազգային անվտանգության ծառայությունից մեզ, սակայն, տեղեկացրել են, որ Պետական պաշտպանության ծառայությունը ՆԳՆ–ի կառուցվածքումէ, ոչ թե Ազգային անվտանգության։
Փաստորեն, պետական մարմիններն, ըստ էության, չեն հերքում տեղեկատվությունը և իրար «պաս» տալով «թռնում» են հարցին կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանելուց։
Եթե մեզ հասած տեղեկություններն ի վերջո պաշտոնապես հաստատվեն, ապա կստացվի, որ իր ընկեր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշի» համար «յուղոտ» պետպատվերներ իջեցնելուց և դատարկ կճուճի ֆոնին հարցազրույց տալուց ազատ ժամանակ Տիգրան Սարգսյանը սիրում է սեփական նյարդերը հանգստացնել որսորդական ճանապարհորդություններ կազմակերպելով՝ փորձելով դառնալ իր երազած «սուպերմենը» և ձգտելով ազատվել որոշակի բարդույթներից։ Ոչինչ որ այդ ընթացքում դժբախտ պատահարներ կարող են գրանցվել. «Հայկական աշխարհի» կառուցումը զոհեր է պահանջում։
Վարչապետի որսորդական «կայֆերը»
Տիգրան Սարգսյանի շուրջ հերթական սկանդալը կարող է հասունանալ։ Ասում են, թե վարչապետն այնպիսի պատմության մեջ է ընկել, որ տրակտորը երկու մետր վարելիս «բորդյուրին» խփելու նրա «հերոսությունը» և Թաթայի համերգին անսթափ հայտնվելու պահերը մոռացության կմատնվեն։
Մեր ունեցած տեղեկություններով՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետն իր եղբոր հետ որսի է գնացել և կրակելու ժամանակ «փուստ» է տվել ու անզգուշաբար հրազենային լուրջ վնասվածք է պատճառել իր անվտանգության աշխատակիցներից մեկին՝ Արմեն Զատիկյանին։ «7օր»–ը փորձել է ճշտել այդ լուրը և ահա թե ինչ է ստացվել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ «7օր»-ին ասել են, թե նման տեղեկատվություն չունեն, բայց կփորձեն ճշտել։ Այսօր մենք նորից կապ ենք հաստատել ոստիկանության հետ, և ասել են՝ դեռ ճշտում ենք։
Երեկ մենք կապվել էինք նաև ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որտեղից նախ ասել էին, թե կփորձեն ճշտել ու խնդրել էին զանգահարել մի փոքր ուշ, իսկ այնուհետեև հեռախոսին այլևս պատասխանող չի եղել։ Այսօր մենք ևս մեկ անգամ զանգահարել ենք ՀՀ կառավարություն. այս անգամ մեզ ասեցին, թե ավելի ճիշտ կլինի զանգահարել պետական պահպանության ծառայություն։
«7օր»-ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հետ (ՀՀ ՆԳՆ համակարգ), որտեղից, սակայն, ասել են, թե հիշյալ հարցով պետք է դիմել Ազգային անվտանգության պետական պաշպանության ծառայություն։ Ազգային անվտանգության ծառայությունից մեզ, սակայն, տեղեկացրել են, որ Պետական պաշտպանության ծառայությունը ՆԳՆ–ի կառուցվածքում է, ոչ թե Ազգային անվտանգության։
Փաստորեն, պետական մարմիններն, ըստ էության, չեն հերքում տեղեկատվությունը և իրար «պաս» տալով «թռնում» են հարցին կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանելուց։
Եթե մեզ հասած տեղեկություններն ի վերջո պաշտոնապես հաստատվեն, ապա կստացվի, որ իր ընկեր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշի» համար «յուղոտ» պետպատվերներ իջեցնելուց և դատարկ կճուճի ֆոնին հարցազրույց տալուց ազատ ժամանակ Տիգրան Սարգսյանը սիրում է սեփական նյարդերը հանգստացնել որսորդական ճանապարհորդություններ կազմակերպելով՝ փորձելով դառնալ իր երազած «սուպերմենը» և ձգտելով ազատվել որոշակի բարդույթներից։ Ոչինչ որ այդ ընթացքում դժբախտ պատահարներ կարող են գրանցվել. «Հայկական աշխարհի» կառուցումը զոհեր է պահանջում։
Կարեն Հակոբջանյան
վարչապետի բացատրություններն այս թեմայով կարող եք դիտել այստեղ՝ http://7or.am/am/news/view/31365/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6՝