Ստեփան Սաֆարյան. «Նույնիսկ Մեթյու Բրայզայի խոսքի հետ կապված խմբագրումները` տիրող իրավիճակի պատկերը չեն փոխում»
-Մենք հարկադրված ենք արձանագրել, որ երեք պետությունները ներկայացնող համանախագահների շահերը և մոտեցումները, ինչպես նրանք են նշում, Ղարաբաղյան հիմնահարցի լուծումների մասով նույնական են։ Բոլորը միանշանակ պնդում են, թե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը առնվազն պետք է վերադարձնեն ազատագրված բոլոր տարածքները , և առնվազն բոլորին չի հետաքրքրում Ղարաբաղի ապագան,-մամլո ասուլիսի շամանակ խոսելով Մետյու Բրայզայի՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ Մեթյու Բրայզան Ղարաբաղին ինքնակառավարում տալու մասին ադրբեջանական կողմի դիրքորոշումը չի հերքել։
- Ադրբեջանի փոխզիջման սահմանը սա է. Ղարաբաղին տրամադրել այսպես կոչված ինքնքկառավարման իրավունք, և Բրայզայի կողմից դա չէր կարող հերքվել,-ասել է նա։
Ստեփան Սաֆարյանը պնդում է, թե Հայաստանը մխրճվել է մի գործընթացի մեջ, երբ նահանջն անհնար է, իսկ առաջ շրջվելը կարող է լրջագույնս հարվածել Հայաստանի և Ղարաբաղի շահերին։
-Լեեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նկատմամբ լուրջ միջազգային աջակցություն մենք չենք կարող ակնկալել նույնիսկ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի կողմից։ Չպետք է թերագահատել Ադրբեջանի աճող ռազմավարական դերակատարումը և դրանից բխող քմահաճույքները բավարարելու գործընթացները։ ԱՄՆ-ը և Ռուսաստանն առնվազն մրցակցության մեջ են, թե ով կբավարարի Ադրբեջանի նախապայմանները,-ասել է Ստեփան Սաֆարյանը։