Լրահոս

12.02.2012 15:29


Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդագրություն է տարածել Հրազդանում արձանագրված խախտումների վերաբերյալ

Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդագրություն է տարածել Հրազդանում արձանագրված խախտումների վերաբերյալ

Հրազդանում ընթացող քաղաքապետի ընտրություններում մի շարք ընտրակեղծիքներ են արձանագրվել: Քաղաքապետի թեկնածու ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդագրություն է տարածել` արձանագրելով կեղծիքները:

Մասնավորապես նշվում է.

«25/19 ընտրատեղամաս-ընտրողին տրվել է երկու քվեաթերթիկ, առկա է տեսագրություն, կազմվել է արձանագրություն:

25/10 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:

25/11 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:

25/26 ընտրատեղամաս – կնիքը թաց է եղել, կազմվել է արձանագրություն, պահանջվել է փոխել թանաքի գույնը, նոր շարունակել քվեարկությունը:

25/20 ընտրատեղամաս – քվեարկելու փորձ է արել «բացակա» անձը, վստահված անձը պահանջել է կազմել արձանագրություն»:

Այս խորագրի վերջին նյութերը