«Որակական հեղափոխության» կամ «լավ ընտրությունների» բլեֆը
Մեր քաղաքացիներն արդեն գիտեն, որ երբ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը մի բան են խոստանում, ապա դա նշանակում է, որ տեղի է ունենալու ճիշտ հակառակը։
Մեր քաղաքացիները գիտեն նաև, որ այս իշխանության սուտը չի պրծնում. նրանք ստում են ամեն օր, ամեն առիթով և ամեն դեպքում։
Երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե միջազգային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը և մեզ ոչինչ չի սպառնում, դրանից հետո տնտեսությունը գահավիժեց։
Երբ հայտարարվեց, թե շուտով Հայաստանը տարատեսական միջազգային կենտրոնների է վերածվելու, շատ չանցած պարզվեց, որ դա սովորական ստախոսություն էր՝ նյուվասյուկիզմ։
Երբ հայտարարվեց, թե դրամը կայուն է և խնայողությունները պետք է պահել դրամով՝ այդ հայտարարությունից մեկ օր անց դրամը դոլարի համեմատ արժեզրկվեց ավելի քան 25 տոկոսով՝ 305 դրամից դառնալով 370–380 դրամ։ Նրանք, ովքեր հավատացել էին իշխանություններին՝ թալանվեցին։
Երբ հայտարարվեց, թե Իրան–Հայաստան երկաթգիծ կամ նոր ատոմակայան է կառուցվելու, արդեն իսկ պարզ էր, որ սովորական բլեֆ է մատուցվում ժողովրդին։ Ժամանակը ցույց տվեց, որ նշյալ ծրագրերը «Արմենիկումի» պես մի բան էին։
Հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրություններն են անցկացնելու և նպաստելու են երկրում որակական հեղափոխությանը։ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ «լավ ընտրություններ» կամ «որակական հեղափոխություն» ասելով իշխանությունները հասկանում են ամենալկտի ձևով կեղծված ընտրությունները։
Ինչպես հայտնի է, Հրազդանում ՀՀԿ–ի թեկնածուի օգտին համատարած ընտրակաշառք է բաժանվել։ Արձանագրվել է վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործում։ Ընտրություններին կոպտորեն միջամտել են ուժային կառույցները՝ մասնավորապես ոստիկանությունը, որի նոր ղեկավարին բերել են հենց պեպելնիցայություն անելու նպատակով։
Հրազդանի գործող քաղաքապետի չնչին առավելությունը ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի նկատմամբ ցույց է տալիս, որ փաստացի հաղթանակ է տարել Ս. Միքայելյանը։ ՀՀԿ–ական քաղաքապետը, ըստ էության, վերարտադրվել է կեղծիքների միջոցով։ Մի կին նույնիսկ բողոքում էր հեռուստախցիկների առջև, թե ամբողջ շենքին փող են տվել Արամ Դանիելյանի կողմնակիցները, իսկ իրեն անտեսել են։ Այդ քաղաքացու պահվածքը շատ խորհրդանշական է։ Դա ցույց է տալիս, որ մարդիկ այնքան են լյումպենացել Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» արդյունքում, որ ընտրակաշառք ստանալու համար են պայքարում։ Ահա թե ուր են հասցրել մարդկանց։
Եթե Հրազդանի ընտրության մոդելն է լինելու իշխանության խոստացած «լավ ընտրությունները», ապա պետք է պատրաստվել իրական հեղափոխության, քանզի Սերժ Սարգսյանն ու իր թիմը ցույց են տալիս, որ չեն պատրաստվում արդար պայքար մղել։ Դե եթե այդպես է, ուրեմն հասարակությունն էլ իրավունք ունի բռնության դեմ ապստամբելու։
Ապստամբությունը միջազգայնորեն ճանաչված իրավունք է և հանդիսանում է մարդու իրավունքների կարևոր բաղկացուցիչներից։

Կարեն Հակոբջանյան