ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մինչև մարտի 10–ը կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա, ով այս տարի այդ պաշտոնում փոխարինել է Բեռնար Ֆասիեին) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մինչև մարտի 10-ը կայցելեն տարածաշրջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ կառույցն այժմ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համաձայնեցնում է այցի հստակ օրը:
Այցի ընթացքում համանախագահները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ: