Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է սիրո տոնը՝ Սբ. Վալենտինի օրը
Փետրավարի 14–ը՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո տոն Եվրոպայում նշվում է 1777թ.–ից։
Լեգենդը պատմում է, որ Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարների հանդեպ, օգնում էր գրել նամակներ` սիրո խոստովանությամբ, հաշտեցնում էր գժտվածներին, տալիս էր ծաղիկներ երիտասարդ հարսնացուներին: Բայց այդ ժամանակ Հռոմի կայսրը կայսերական զինվորներին արգելում էր սիրահարվել և ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինվորներին:
Երբ Վալենտինը բանտում էր, իբր թե սիրահարվում է իր դահիճի կույր աղջկան և բուժում նրան: Ասում են, թե դահիճը Վալենտինին խնդրել է բուժել իր աղջկան, իսկ նա էլ սրբին սիրահարված է եղել:
Մինչ մահը նա թողել է հրաժեշտի նամակ և ստորագրել «Քո Վալենտին», այստեղից են առաջացել «վալենտինի բացիկները» և հենց ինքը` տոնը:
Վալենտինի մահվան օրը համընկնում էր հռոմեական տոներին, որոնք կատարվում էին Հունոնա սիրո աստվածուհու պատվին: Այդ օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբը:
Այսօր սուրբ Վալենտինի օրը դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից մեկը: Բոլոր տոնական խենթ արարքները, որոնք կատարում են բոլորովին նորմալ մարդիկ, հանարավոր չէ հաշվել, օրինակ՝ սիրտ բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ նվիրելը:
Վալենտինի օրվա դասական խորհրդանիշ են համարվում կարմիր վարդերը, որոնք, համաձայն հնամյա լեգենդի, առաջացել են սիրո և գեղցկության հունական աստվածուհու շնորհիվ: