Լրահոս

14.02.2012 11:23


Ավտոպատահար՝ Նորագավիթում

Ավտոպատահար՝ Նորագավիթում

Փետրվարի 13-ին` ժամը 21.14-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում` գազալցակայանի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 15 ԼՍ 382 պետհամարանիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի 68 ՕՍ 777 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր,1989 թվականին ծնված Արամ Մուսայելյանը, մինչ փրկարարների հասնելը, տարբեր աստիճանի մարմնա­կան վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Նրա առողջական վիճակը գնա­հատ­վել է բավարար:Վարորդ,1988 թվականին ծնված Ա.Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: «ԳԱԶ 31»-ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հրաժարվել է հոսպիտալացումից և դեպքի վայրից դի­մել է փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը