Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով մեղադրյալ, ՃՈ առաջին սպայական գումարտակի տնտեսական ոլորտի նախկին պատասխանատու Սամվել Մախմուրյանը հայտնել է, որ ՃՈ տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լևոնյանի ցուցումով է ստացված քիչ քանակությամբ բենզինի դիմաց հաշվետվություններում ներկայացրել ավելի շատ քանակություն։
Դատարանում մեղադրյալի աթոռին Մախմուրյանի կողքին նստած Լևոնյանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները։ Դրանցում նա հայտնել է, որ ստացված բենզինի քանական ու հաշվետվություններում նշված չափաքանակը համապատասխանել են։ Նա նշել է, որ ՃՈ երկրորդ գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանին տրամադրել է այնքան բենզին, որքան որ իրեն տրամադրել է Մարգար Օհանյանը և չի եղել մի դեպք, երբ նա քիչ քանակությամբ բենզին տրամադրած լինի։
Հետագայում, սակայն, Լևոնյանն ասել է, որ իր նախկին ցուցմունքներում խեղաթյուրել է իրականությունը և լրացրել է ցուցմունքը՝ ասելով, որ իր մոտ է կանչել Մարգար Օհանյանը և ասել, որ պետք է պակաս բենզին տրամադրել գումարտակի հրամանատարներին։ Նրա խոսքերով՝ Օհանյանն ասել է, որ գումարտակի հրամանատարները տեղյակ են և ավելորդ հարցեր չեն տա։ Բենզինի կտրոններն էլ տվել է Մարգար Օհանյանին, ով ասել է, որ դրանց մի մասն էլ տալու է վերևներին։
«Երբևէ որևէ գումարտակի հրամանատար ինձանից չի հետաքրքրվել, թե ինչու եմ իրենց պակաս քանակությամբ բենզին տալիս, ինչից հացկացել եմ, որ Մարգար Օհանյանի խոսքերը ճիշտ էին և նրանք իրոք տեղյակ են դրանից»,–նախաքննության ժամանակ ասել է Արա Լևոնյանը։
Մեղադրյալը տվել է Մարգար Օհանյանի անունը

7or.am