Լրահոս

14.02.2012 12:32


Երբ բնակչության աղքատության մակարդակը 40% է...

Երբ բնակչության աղքատության մակարդակը 40% է...

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը անդրադառնալով կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ նշել է, թե դրանք նորմալ են անցել։

–82%–ը ՏԻՄ ղեկավարների ՀՀԿ–ականներ են։ Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ–ն ուշադրություն է դարձնում ՏԻՄ ընտրություններին,–ասել է նա։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն էլ նշել է, թե ՀՀԿ–ն օգտագործել է վարչական ռեսուրսը։

–Չեմ կարծում, թե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կապում է  իր ապագան ՀՀԿ քաղաքական ուժի հետ,–ընդգծել է նա։

Արայիկ Հովհաննիսյանն ասել է, թե ռեսուրսները չեն ծնվում ինքնըստինքյան։

–Դրա համար պայքարում են։ Ի՞նչ է նշանակում ռեսուրսներ... ազգաբնակչությունը վստահության քվե է տվել,–ընդգծել է նա։

Լիլիթ Գալստյանն էլ ասել է, թե մեր իշխանությունների բարոյական կոդը  նյութի վրա է։

–Երբ բնակչության աղքատության մակարդակը 40% է, երբ քառասուն տոսկսը աղքատ է, այստեղ ոչ միայն ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվում, այլ նաև սեփական բնակչությանը գնելու հնարավորությունը, և որքանով էլ ցավալի է՝  5000–դրամով առնելու համար,–ընդգծել  նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը