Բաքուն արձագանքել է Թեհրանի պաշտոնական բողոքի նոտային
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Թեհրանի կողմից Իրանում Ադրբեջանի դեսպանին հանձնված պաշտոնական բողոքի նոտային: Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Թեհրանը Բաքվին մեղադրել էր իրանցի ֆիզիկոսների սպանությանը մեղսակից լինելու և Իսրայելի հետախուզական հատուկ ծառայության կողմից իրանցի գիմականներին հետպնդելուն օժանդակելու համար: «Հաշվի առնելով այն, որ իրանցի գիտնականների սպանությանը մեղսակից ահաբեկչական տարրերը տեղաշարժվել են Ադրբեջանի տարածքով և իսրայելական «Մոսադ» հետախուզության աջակցությամբ լայն հնարավորություններ են ունեցել Թել Ավիվ մեկնելու համար՝ Ադրբեջանի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել»,-ասված էր փետրվարի 13-ին Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Պաշտոնական Բաքուն արձագանքել է բողոքի այս նոտային։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն ասել է, թե այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում:
«Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքում որևէ ահաբեկչական գործունեություն իրականացվի, կամ որևէ մեկը դրսից միջամտի իր գործերին»,–ասել է նա։