Ա. Բադալյան. «Գալիք խորհրդարանում մեծամասնություն չի լինելու»
Խոսելով ապագա խորհրդարանի կազմից՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշել է, որ այսօրվա քաղաքական դաշտը բաժանել է չորս խմբի։ Ամենաազդեցիկներն են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, երկրորդ խմբում են ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», երրորդում՝ փաստացի «մահացած» ՕԵԿ–ը, իսկ վերջին խմբում են մնացած բոլոր «վիրտուալ» կուսակցությունները։
Նա կասկածանքով է վերաբերվել ՀՅԴ–ի և «Ժառանգության»՝ խորհրդարանում հայտնվելու հնարավորություններին։ Բանախոսը կարծում է, որ առաջին խմբում գտնվող ուժերից և ոչ մեկը չի կարողանա մեծամասնություն հավաքել. «Եթե Կոնգրեսը և «Բարգավաճը» գրագետ աշխատեն և թույլ չտան երրորդ ուժին ընտրությունների ընթացքում նկարչությամբ զբաղվել, ապա խորհրդարանում գրեթե հավասար ներկայություն կլինի»,–ընդգծել է նա։
–Ապագա խորհրդարանում կրկին լինելու է կոալիցիա, սակայն թե որ ուժերն են կազմելու կոալիցիան՝ դժվար է ասել,–համոզված է փորձագետը։
Նա կարծում է՝ պետք էլ չէ, որ ԲՀԿ–ն ընդդիմադիր ուժ դառնա, քանի որ դա օգուտ չի բերելու. «Մինչ ընտրություններ համագործակցությունը կարող է կայանալ միայն արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հարցում, իսկ խորհրդարանում ով ընդդիմություն կամ իշխանություն է եղել, ջրվում է, և ամեն ինչ սկսվում է նորից»,–ասել է Ա. Բադալյանը։

7or.am