Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ այս ընտրություններում, այնուամենայնիվ, նկարչություն չի լինելու, ինչպես նախորդներում։
–Այսինքն, լցոնումներ, արկղերի գողանալ չի լինելու, ձայներն առնելու են,–ասել է նա։ Դրա ապացույցը, ըստ քաղտեխնոլոգի, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին, և որը շարունակվելու է նաև ԱԺ ընտրություններում։
–Դոմինանտ ուժը լինելու է ընտրակաշառքը,–համոզված է Կ. Քոչարյանը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ ՀԱԿ–ը և ԲՀԿ–ն պետք է ճանապարհներ գտնեն ընտրակաշառքների դեմ պայքարելու համար։
–ՕԵԿ–ը նույնպես կաշառք է բաժանելու, սակայն նրան «գցելու են»,–ասել է Կարեն Քոչարյանը և շարունակել,–եթե մնացածից փողը վերցնելու են ու քվեարկելու են այդ ուժի օգտին, ապա ՕԵԿ–ի պարագայում անելու են այն, ինչ ՕԵԿ–ը 2008–ին արեց իր ընտրազանգվածի հետ։
Կ. Քոչարյան. «ՕԵԿ–ին «գցելու են»»

7or.am