Բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելու և պաշտոնական անփութության մեջ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2012թ. փետրվարի 16-ին կսկսվի «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն):
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործի նկատմամբ` տեղեկացնում ենք, որ 2010-2011թթ. թվով 3 քաղաքացիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Արմավիրի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետին` առաջարկելով միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավախախտումները բացառելու համար: