Լրահոս

14.02.2012 16:48


Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 14-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.96 դրամ: Երկուշաբթի և ուրբաթ բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարք չէր կայացել, իսկ փետրվարի 9-ի փոխարժեքի համեմատ՝ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով:

Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 3.09 մլն դոլար: Առևտրային նստաշրջանն սկսել և բացվել է 1դոլար/389 դրամ փոխարժեքով, սակայն գործարքներից մեկը կայացել է ավելի ցածր փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչև 388 դրամ, վաճառքը մեծ մասամբ իրականացվում է 390 դրամով:

Այս խորագրի վերջին նյութերը