Լրահոս

15.02.2012 10:50


Ավտովթար Գայի պողոտայում

Ավտովթար Գայի պողոտայում

Փետրվարի 14-ին՝ ժամը 18.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում («Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆասյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները և «ԵրԱԶ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը:

 «ԵրԱԶ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ,1942 թվականին ծնված Տ.Ֆարսյանը և ուղևորներ`1962 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը ու 1936 թվականին ծնված Արտյուշ Աջամյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը`1958 թվականին ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» կենտրոն:

Տ.Ֆարսյանի, Ն.Պետրոսյանի և Ա.Աջամյանի վիճակը գնահատվել է ծանր, Լ.Միլոյանինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը