Տնտեսական

15.02.2012 11:10


Օֆշորային ընկերությունը ծանր դրության մեջ է գցել ՀՀ կառավարությանը

Օֆշորային ընկերությունը ծանր դրության մեջ է գցել ՀՀ կառավարությանը

«Նաիրիտի» հիմնական բաժնետեր, օֆշորային «Rhinoville Property Limited» ընկերությունը չի կատարել իր վարկային պարտավորությունները՝ դրանով իսկ ծանր դրության մեջ գցելով Հայաստանի կառավարությանը:

Ինչպես գրում է «Օրակարգ» թերթը, ընկերությունը մինչև 2011թ. դեկտեմբերի 17-ը պետք է մարեր ԱՊՀ միջպետական բանկից ներգրավված 70 մլն դոլար վարկը։

Թերթին բանկից տեղեկացրել են, որ վարկը չի մարվել: Հաշվի առնելով, որ «Նաիրիտի» բաժնետոմսերը գրավի առարկա են, դուրս է գալիս, որ ԱՊՀ միջպետական բանկը Հայաստանի կառավարության թեթև ձեռքով դարձել է «Նաիրիտի» սեփականատեր, քանի որ կառավարությունը, ըստ էության, հանդես է եկել որպես «Rhinoville Property Limited»-ի երաշխավոր։

Այս խորագրի վերջին նյութերը