Արծվիկ Մինասյան.«Ովքեր փորձում են օժանդակել քաղաքական մեծամասնությանը, ցանկանում են տեղ գտնել նրանց զամբյուղում»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, թե աշխարհում մեծամասնական–համամասնական ընտրակարգի վերաբերյալ վեճի արդյունքում միշտ ընտրվել է այն մոդելը, որը ժողովրդին այդ ժամանակահատվածում ընդունելի է եղել։
–Այսօր կարևոր է այն, որ մեծամասնական ընտրակարգը չարիք է մեզ համար ոչ միայն ընտրակեղծիքների և ընտրակաշառքներ բաժանելու առումով, այլ խորհրդարանում ակնհայտ անարդյունավետ աշխատանք կատարելու։ Փաստ է, որ մեծամասնականով ըտրված 41 պատգամավորներից 71%–ը պասիվ է եղել։ Ինչո՞ւ է կառավարությունն ու նրան սատարող քաղաքական մեծամասնությունը դեմ այս փոփոխությանը։ Էլ ո՞վ կարող է պաշտպանել այս անարդյունավետ կառավարումը, եթե ոչ դրա ծնած քաղաքական մեծամասնությունը։ Մեծամասնականը բացառապես այս իշխանությունների վերարտադրությունն ապահովելու համար է,–ասել է նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ քաղաքական կուսակցությունները քաղաքական կամքի դրսևորողներն են, և օրենքն էլ պարտադրում է կուսակցություններին ներկայացվածություն ունենալ մարզերում։
–Այսօր այն կուսակցությունները, որոնք այդ ներկայացվածությունը չունեն ո՛չ մարզերում, ո՛չ այլ տեղերում, ովքեր պաշտպանում են քաղաքական մեծամասնության այս դիրքորոշումը, փորձում են տեղ գտնել քաղաքական մեծամասնության այս զամբյուղում,–ասել է նա։
Արծվիկ Մինասյանը մեջբերել է հայտնի թևավոր խոսքը՝ նրանք, ովքեր խաբում են հասարակությանը, հայտնվում են աղբարկղում։
–Ես չէի ցանկանա, որ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժն իր վարքագծի հետևանքով հայտնվեր քաղաքական պատմության աղբարկղում,–եզրափակել է նա։

7or.am