Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ–ական դառնալու ցանկություն է հայտնել։ Շատերն Օսկանյանի այդ քայլը դիտարկում են Ծառուկյան—Օսկանյան,Քոչարյան–Ծառուկյան,Քոչարյան–Օսկանյան կամ էլ Քոչարյան–Սարգսյան հարաբերությունների տիրույթում։ Անձնական հարաբերություններն ու հաշիվներն, անշուշտ, քաղաքականության մեջ կարևոր են, բայց գլխավորը մարդկային փոխհարաբերությունների գործոնը կամ համակրանք–հակակրանքի հարցը չէ։ Գլխավորը քաղաքական մեսիջն է, որը փոխանցվում է հանրությանը անձերի կամ հայտարարությունների միջոցով։
Կասկածից վեր է, որ Օսկանյանն ակտիվորեն ներգրավվելու է ընտրական գործընթացներում ու երկրորդական դեր չի խաղալու ԲՀԿ–ում։ Քաղաքական առումով դա նշանակում է, որ ԲՀԿ–ն տարանջատվում է Սերժ Սարգսյանի՝«նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունից։
Օսկանյանը «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի առաջին իսկ օրվանից եղել է այս իշխանության հիմնական ընդդիմախոսներից և ԲՀԿ–ն նախկին արտգործնախարարին իր թիմում ներառելով՝ ցույց է տալիս, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գծի վերաբերյալ։ Ասել է թե՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունները կուլիսներից տեղափոխում է հրապարակային դաշտ։
Վարդան Օսկանյանի անձով ԲՀԿ–ն այժմ ուղերձ է հղում թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը, որ առնվազն հայ–թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված տարակարծիք է Սերժ Սարգսյանի հետ։
Օսկանյանը խիստ քննադատել է նաև այս կառավարության տնտեսական քաղաքականությունը։ ԲՀԿ–ն, փաստորեն, այդ հարցում էլ է իշխանությանը բան հասկացնում։
Շուտով հերթը կհասնի նաև սոցիալ–տնտեսական թեմաներին ու ներքին կյանքին վերաբերող ԲՀԿ ուղերձներին։ Այդ ուղերձները ԲՀԿ–ն, ամենայն հավանականությամբ, կփոխանցի իշխանությանն ու հասարակությանն իր նախընտրական ցուցակի միջոցով։ ԲՀԿ ցուցակը կլինի ոչ թե անուն–ազգանունների պարզ շարադրանք, այլ քաղաքական դիրքորոշման վառ արտահայտություն։ Դրան արդեն կհաջորդի գաղափարական ու ծրագրային մրցակցությունը։
ԲՀԿ–ի ուղերձը
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ–ական դառնալու ցանկություն է հայտնել։ Շատերն Օսկանյանի այդ քայլը դիտարկում են Ծառուկյան—Օսկանյան, Քոչարյան–Ծառուկյան, Քոչարյան–Օսկանյան կամ էլ Քոչարյան–Սարգսյան հարաբերությունների տիրույթում։ Անձնական հարաբերություններն ու հաշիվներն, անշուշտ, քաղաքականության մեջ կարևոր են, բայց գլխավորը մարդկային փոխհարաբերությունների գործոնը կամ համակրանք–հակակրանքի հարցը չէ։ Գլխավորը քաղաքական մեսիջն է, որը փոխանցվում է հանրությանը անձերի կամ հայտարարությունների միջոցով։
Կասկածից վեր է, որ Օսկանյանն ակտիվորեն ներգրավվելու է ընտրական գործընթացներում ու երկրորդական դեր չի խաղալու ԲՀԿ–ում։ Քաղաքական առումով դա նշանակում է, որ ԲՀԿ–ն տարանջատվում է Սերժ Սարգսյանի՝ «նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականությունից։
Օսկանյանը «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի առաջին իսկ օրվանից եղել է այս իշխանության հիմնական ընդդիմախոսներից և ԲՀԿ–ն նախկին արտգործնախարարին իր թիմում ներառելով՝ ցույց է տալիս, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գծի վերաբերյալ։ Ասել է թե՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունները կուլիսներից տեղափոխում է հրապարակային դաշտ։
Վարդան Օսկանյանի անձով ԲՀԿ–ն այժմ ուղերձ է հղում թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը, որ առնվազն հայ–թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված տարակարծիք է Սերժ Սարգսյանի հետ։
Օսկանյանը խիստ քննադատել է նաև այս կառավարության տնտեսական քաղաքականությունը։ ԲՀԿ–ն, փաստորեն, այդ հարցում էլ է իշխանությանը բան հասկացնում։
Շուտով հերթը կհասնի նաև սոցիալ–տնտեսական թեմաներին ու ներքին կյանքին վերաբերող ԲՀԿ ուղերձներին։ Այդ ուղերձները ԲՀԿ–ն, ամենայն հավանականությամբ, կփոխանցի իշխանությանն ու հասարակությանն իր նախընտրական ցուցակի միջոցով։ ԲՀԿ ցուցակը կլինի ոչ թե անուն–ազգանունների պարզ շարադրանք, այլ քաղաքական դիրքորոշման վառ արտահայտություն։ Դրան արդեն կհաջորդի գաղափարական ու ծրագրային մրցակցությունը։
Կարեն Հակոբջանյան