Լրահոս

16.02.2012 14:11


Մաշտոցի պուրակում ակտիվիստները մարդկային պատ են կազմել ու բետոնի մեքնենան ներս չեն թողնում

Մաշտոցի պուրակում ակտիվիստները մարդկային պատ են կազմել ու բետոնի մեքնենան ներս չեն թողնում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մաշտոցի պուրակում բնապահպանները  շարունակում են իրենց անժամկետ ակցիան՝ դեմ արտահայտվելով այգում սկսված շինարարությանը։ Եվ իրավիճակն էլ թեժացել էր։ «Ֆեյսբուքի» օգտատեր Վահրամ Սողոմոնյանն իր պատին գրել է, թե Մաշտոցի այգում ներկա պահին 30 հոգի է հավաքված:

– 8 համազգեստով ոստիկաններ են հսկում բոլորին ու ամեն մի շարժում (ոչ համազգեստով մարդիկ կան, որ անընդհատ նկարում և նկարահանում են ակտիվիստներին): Շինարարներ են մոտեցել ու փորձել վերսկսել աշխատանքը, բայց ակտիվիստները թույլ չեն տվել ու հեռացրել են բանվորներին այգուց, սակայն «բետոնի մեքենան» դեռ այգու տարածքում է ու փորձում է այգի մտնել։ Բայց ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ձյուների մեջ խրված է մնացել մեքենան ու չի կարողանում այգի մտնել: Հաջողվելու դեպքում ակտիվիստները «մարդկային պատ»-ով արգելափակելու են մուտքը: Ներկա է եղել նաև Անահիտ Բախշյանը... ՄԻԱՑԵՔ ԱՅԳՈՒՄ ՆԵՐԿԱՆԵՐԻՆ... ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՈՒՐ Է ՈՒ ԼԱՐՎԱԾ,–գրել է նա։

Իսկ օգտատեր Արմինե Զարգարյանը վերջին նորություններ է հայտնում։

– 402 ոստիկանական մեքենան՝ պաշտոնյաներով հանդերձ, մոտեցել են Մաշտոցի այգուն: Բետոնի մեքենան փորձում է ներս մտնել, բայց ակտիվիստները պատ են կազմել ու ներս չեն թողնում,–նշված է գրառման մեջ։ 

Այս խորագրի վերջին նյութերը