«Նաիրիտ» կաուչուկի գործարանն այսօր Միջպետական բանկի սեփականությունն է
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին ասել է, թե «Նաիրիտ» կաուչուկի գործարանն այսօր Միջպետական բանկի սեփականությունն է։ Գործարանը կառավարող «Ռայնովիլ» ընկերությունը 70 մլն դոլար պարտքը պետք է մարեր, բայց չի մարել, և որպես գրավադրված գույք՝ «Նաիրիտը» դարձել է բանկի սեփականությունը:
Նա նշել է, որ մի քանի ընկերություններ, որոնք շահագրգռված են «Նաիրիտի» ծրագրով, ուսումնասիրել են զարգացման ծրագիրը, որից հետո հետաքրքրությունն ավելի է մեծացել:
Այժմ անկախ փորձագիտական քննության հերթական փուլն է:
–Հերթական փուլն այդ ծրագրի անկախ փորձագիտական եզրակացությունն է: Դրական արդյունքի դեպքում շահագրգռված ընկերություններից որևիցե մեկը կսկսի այդ ծրագրի իրագործումը: Այն ներառում է ինչպես վարկի մարումը, այնպես էլ մյուս ծրագրային խնդիրները,–ասել է Արմեն Մովսիսյանը։
Ըստ Արմեն Մովսիսյանի՝ կառավարչի հաստատումից հետո գործարանում կրճատումներ կլինեն՝ 3000 աշխատողից 400-ը կկրճատվի։