Լրահոս

17.02.2012 11:25


Ավտոպատահար՝ Ալեք Մանուկյան փողոցում

Ավտոպատահար՝ Ալեք Մանուկյան փողոցում

Փետրվարի 17-ին`ժամը 07.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ Շարոյան Ռոմանին պատկանող «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա սյանը: 

Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածներ`1986 թվականին ծնված  Ռոման Շարոյանը,1984 թվականին ծնված Թեհմինե Ումիջյանը, 1984 թվականին ծնված Տաթևիկ  և 1990 թվականին ծնված Արմինե Սարգսյաները  տեղափոխվել են թիվ 1 բժշկական կենտրոն:

   Տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը