Մեծարգո պարոն նախագահ Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում: Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը: Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փորձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը: Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ այսուհետ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն: Նշված փոփոխությունների հետևանքով իրավաբանը որևէ մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ: Հարց է առաջանում. ու՞մ են պետք բազմաթիվ բուհերում գործող իրավաբանական ֆակուլտետները և որտեղ պետք է աշխատեն և փորձառություն ձեռք բերեն դրանց շրջանավարտները, եթե ոչ իրավաբանական գրասենյակներում, փորձառու իրավաբանների մոտ, և ի՞նչ արժեք ունի իրավաբանի դիպլոմը, ավելի հեշտ չէ՞ միանգամից բուհերից բաց թողնել պատրաստի փաստաբաններ: Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի: Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ: Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, սահմանելով անցումային փուլ, որով պետությունը հնարավորություն կտա դատական ներկայացուցչության մեծ փորձ ունեցող իրավաբաններին պարզեցված կարգով ստանալ փաստաբանական արտոնագրեր: Մեծարգո Նախագահ հաշվի առնելով վերևում շարադրված խնդիրները, դիմում ենք Ձեզ ստեղծված իրավիճակին լուծում տալու հույսով: Մեծագույնհարգանքներովմիխումբիրավաբաններ
Բաց նամակ ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության Նախագահ` Պարոն Սերժ Սարգսյանին
Բաց նամակ
Մեծարգո պարոն նախագահ
Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում: Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը: Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փորձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը: Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ այսուհետ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն: Նշված փոփոխությունների հետևանքով իրավաբանը որևէ մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ: Հարց է առաջանում. ու՞մ են պետք բազմաթիվ բուհերում գործող իրավաբանական ֆակուլտետները և որտեղ պետք է աշխատեն և փորձառություն ձեռք բերեն դրանց շրջանավարտները, եթե ոչ իրավաբանական գրասենյակներում, փորձառու իրավաբանների մոտ, և ի՞նչ արժեք ունի իրավաբանի դիպլոմը, ավելի հեշտ չէ՞ միանգամից բուհերից բաց թողնել պատրաստի փաստաբաններ:
Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի:
Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ:
Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, սահմանելով անցումային փուլ, որով պետությունը հնարավորություն կտա դատական ներկայացուցչության մեծ փորձ ունեցող իրավաբաններին պարզեցված կարգով ստանալ փաստաբանական արտոնագրեր:
Մեծարգո Նախագահ
հաշվի առնելով վերևում շարադրված խնդիրները, դիմում ենք Ձեզ ստեղծված իրավիճակին լուծում տալու հույսով:
Մեծագույն հարգանքներով մի խումբ իրավաբաններ