Լրահոս

17.02.2012 12:54


Ազգագրագետ. «Պետք չէ հակադրություն մտցնել նախաքրիստոնեական և քրիստոնեական տոների միջև»

Ազգագրագետ. «Պետք չէ հակադրություն մտցնել նախաքրիստոնեական և քրիստոնեական տոների միջև»

Գրականագետ Վարդան Դևրիկյանը «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով քրիստոնեական և հեթանոսական տոների մասին, ասել է, թե այն մարդիկ, ովքեր կարծում են, թե այս տոները հեթանոսական են, չեն կարողանում առաջ նայել, և ընդհակառակը՝ ով ասում է, թե դրանք քրիստոնեական են, ուրեմն չեն կարողանում հետ նայել։

Նրա խոսքերով՝ բոլոր եկեղեցական տոները, որոնք մեծ տարածում ունեն հասարակության մեջ,  խոր ակունքներ ունեն և գալիս են քրիստոնեությունից առաջ։

–Մեր եկեղեցին պահեց այն, ինչը կենսունակ էր հեթանոսության մեջ, և պետք էլ չէ մեղադրել քրիստոնեական եկեղեցուն, թե նա վերացրել է նախաքրիստոնեական տոներն ու ավանդույթները։

Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Գոհար Ստեփանյանը նույնպես համաձայն է այն կարծիքին, թե պետք չէ հակադրություն մտցնել նախաքրիստոնեական և քրիստոնեական տոների միջև։ Նա կարծում է, թե սա ավելի շատ հոգևորականների կողմից է ներմուծվել, երբ նրանք չեն ընկալել կամ չեն ցանկացել ընկալել դրանք։

Անդրադառնալով Սբ. Սարգսի և Սբ. Վալենտինի տոների հակադրությանը, ազգագրագետը նշել է, որ պետության անկախության սկզբի տարիներին Սբ. Սարգսի տոնը շատ ավելի քիչ ուշադրության էր արժանանում, իսկ այժմ, երբ եկեղեցին կարողացավ մարդկանց գիտակցության մեջ մտցնել այդ տոնը, այն Սբ. Վալենտինի հետ հավասարապես է տոնվում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը