Լրահոս

17.02.2012 13:31


Սասուն Միքայելյան. «Իմ դեմ պայքարել են պետական համակարգի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»

Սասուն Միքայելյան. «Իմ դեմ պայքարել են պետական համակարգի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, ով   Հրազդանի քաղաքապետի վերջերս տեղի ունեցած ընտրություններին առաջադրել էր իր թեկնածությունն ու ձայների փոքր տարբերությամբ պարտվել ՀՀԿ–ական Արամ Դանիելյանից, ասել է, թե ինչպես կարող է ինքը գոհ լինել ընտրություններից, եթե բացահայտ երևում է՝ ինչ է եղել։

– Իմ դեմ պայքարել են պետական համակարգի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ես չեմ ուզում բողոքարկել ու շոու սարքել։ Ո՞ւմ դիմել, եթե ողջ պետական ապարատը իմ դեմ է  եղել։ Բոլոր կառույցները աշխատել են։ Եթե ամբողջ պետությունն  ինձ դեմ է եղել, ապա էլ ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ,–ասել է նա՝ բացատրելով, թե ինչու չի բողոքարկում ընտրությունների արդյունքները։

Ըստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀԿ–ն մարզերում և կոնկրետ Հրազդանում 5-10% ձայն ունի։

–Արամն ու Կովալը Հրազդանում հանրապետականը դարձրել են հանրասեփական,–ասել է նա։

Սասուն Միքայելյանի խոսքերով՝ հիմա Հրազդանում «ռազբորկա» է գնում, թե այդքան փող բաժանելուց հետո ինչո՞ւ է Սասունն այդքան ձայն հավաքել։

–Հնարավոր չէ այնպիսի բան, որ Հրազդանում 25 հազ. մարդ ՏԻՄ ընտրություններին մասնակցի։ Եթե հաշվի առնենք, որ շատ մարդիկ Հրազդանից հեռացած են, ապա մասնակցությունը կազմել է 85-90%,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը