Լրահոս

13.05.2009 15:47


Ցրտահարություն եղա՞վ, թե՞ չեղավ

«Ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  այս տարի Հայասատնում ցրտահարություն եղել է, և տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի 10-15%-ը վնասվել է։

-Ցավոք սրտի, չգնահատվեցին այդ ցրտահարության վնասները։ Մասնավորապես՝ ծիրանենին տուժել է  10%-ով,  Մասիսի տարածաշրջանում արձանագրվել է կարտոֆիլի 30%-ի ցրտահարություն,-ասել է նա։ Լրագրողների հարցին, թե ինքը ինչպես կբացատրի այն փաստը, որ գյուղնախարարությունից ցրտահրության մասին տեղեկությունները հերքում են, Հրաչ Բերբերյանը պատասխանել է. «Շատ լրագրողներ տեղերում եղել և ցրտահարությունը նկարել են։ Երբ ցրտահարված ծառը ցույց են տալիս, և գյուղացին էլ ասում է, որ ցրտահարվել է, էլ դրանից հետո ո՞ւմ եք լսում»։

 

Այս խորագրի վերջին նյութերը