Լրահոս

18.02.2012 09:37


ՌԱՀՀԿ-ը կհրատարակի եռամսյա նոր վերլուծական հանդես

ՌԱՀՀԿ-ը կհրատարակի եռամսյա նոր վերլուծական հանդես

 Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է հրատարակել «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով վերլուծական եռամսյա հանդես, որի էջերում կտպագրվեն օրախնդիր թեմաներ արծարծող ուսումնասիրություններ, փորձագիտական հոդվածներ, պաշտոնական փաստաթղթեր եւ կարեւոր այլ նյութեր: Հանդեսը տարածվելու է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով:

ՌԱՀՀԿ-ի նոր հրատարակությունը հայերեն է եւ նպատակ ունի տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների լույսի ներքո հանգամանորեն ներկայացնել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, մարտահրավերների ու հեռանկարների համայնապատկերը` թարմ հայացքով մատուցվող գաղափարների, առաջարկների, այլընտրանքային մոտեցումների միջոցով, որոնք կարող են բանալի հանդիսանալ մեր պետության առջեւ ծառացած բազում կնճռոտ հարցերին լուծումներ որոնելու առումով:

Պարբերականի խմբագրակազմն ընդունում է չտպագրված բնագիր հոդվածներ, որոնք համապատասխանում են հանդեսի առաքելությանը: Համագործակցել ցանկացող փորձագետ-վերլուծաբանները, քաղաքագետները, լրագրողները եւ վերոնշյալ թեմաներին տիրապետող մասնագետներն ու մասնավոր անձինք կարող են մանրամասների շուրջ տեղեկություններ ստանալ Երզնկյան 75 հասցեում կամ [email protected]. էլեկտրոնային փոստով, իսկ հոդվածներին ներկայացվող լրացուցիչ պայմաններին կարելի է ծանոթանալ ՌԱՀՀԿ կայքէջում` http://acnis.am/pr/160212/guidelinesarm.htm

 

 

Այս խորագրի վերջին նյութերը