Լրահոս

18.02.2012 12:45


Ինչպես են տոնել Բարեկենդանը նախկինում

Ինչպես են տոնել Բարեկենդանը նախկինում

Վաղը՝ փետրվարի 19–ին, նշվում է Բարեկենդանի տոնը։ Այս տոնը շարժական է և նշվում է Սուրբ Զատկից 49 օր առաջ։ Այս առիթով այսօր լրագրողների հետ են հանդիպել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հ/կ քարտուղար Վահե Անթանեսյանը և Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

Անթանեսյանի խոսքերով՝ այս տոնի անվանումն առաջացել է «բարի կենդանություն» բառակապակցությունից և նվիրված է եղել բնության կենարար ուժերին։ Նա նշել է, որ այն ժամանակին ավելի ճոխ է նշվել, քան Նոր տարին։

–Համաձայն նախկինում տարածված սովորության՝ Բարեկենդանի երեկոյան մարդիկ հավաքվել են, ընտրել թագավոր, ընդ որում՝ գժի կերպարով, նրան պատգարակի վրա դրել և ման տվել: Այդ օրն իրարից նեղանալու իրավունք չկար. կարող էին միմյանց ծաղրել,–ասել է բանախոսը։

Տեր Պարթև քահանա Մուրադյանն էլ նշել է, թե այդ օրը վանականներին որոշակի իրավունքներ են տրվել՝ ազատ խոսել և խրատներ տալ ու քննադատել մեծամեծերին, ինչպես նաև դուրս գալ վանքից։

Այս խորագրի վերջին նյութերը