Եգիպտոսի նախագահական ընտրություններում կառաջադրվի կին թեկնածու
Ինչպես հայտնում է եգիպտական ԶԼՄ-ն, առաջին կինը, ով որոշել է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահական ընտրություններում, հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ Բուսեյնա Քամելն է:
Քամելը պաշտոնապես հայտնել է իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին Պորտ Սայիդում տեղի ունեցած հեղափոխական երիտասարդության ցույցին: Որպես առաջին նախընտրական ելույթ՝ հեռուստալրագրողուհին ընտրել է ներկա ռազմական իշխանությունների քննադատությունը, թեմա, որն այս պահին շատ արդիական է ծայրահեղ տրամադրություններով երիտասարդության շրջանում:
-Բարձրագույն զինվորական խորհուրդը, որը 2011 թ. հունվարի 25-ի եգիպտական հեղափոխությունից հետո կառավարում է երկիրը, օգտագործում է նույն մեթոդները, ինչ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգը,-հայտարարել է Քամելը:
Առայժմ Քամելը, որին աջակցում են մի քանի արհմիություններ, կանանց կազմակերպություններ և երիտասարդական շարժումների մի մասը, պետք է պաշտոնապես գրանցի իր թեկնածությունը և անցկացնի հաջող ընտրարշավ: Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մինչև ընթացիկ տարվա հունիսի վերջ: