Իշխող կոալիցիայի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը ԱԺ ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակով փաստացի նշանակում է, որ նախորդ տարվա փետրվարի 17–ին ստորագրված հուշագիրը դադարեցրեց իր գոյությունը, քանզի միայն միասնական ցուցակի պարագայում էր հնարավոր հավատարիմ մնալ հուշագրային դրույթներին։
Սերժ Սարգսյանին, անշուշտ, ձեռնտու կլիներ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ–ի հետ համատեղ մասնակցելը։ Պատճառներն առավել քան պարզ են. անգամ իշխանական սոցիոլոգներն են խոստովանում, որ ԲՀԿ–ն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ՀՀԿ–ն։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի նպատակը ԲՀԿ–ի մասով ոչ թե գործընկերային հարաբերությունները լավացնելն է, այլ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի ոչնչացումը, որն իրականացնելու ճանապարհներից մեկը միասնական ցուցակն էր։ Միասնական ցուցակը կզրոյացներ ԲՀԿ–ի դերը քաղաքական դաշտում, ինչը հնարավորություն կտար Ս. Սարգսյանին կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը։ Ծառուկյանը հասկացրեց, որ դեմ է այդ ծրագրին։
Միասնական ցուցակը ձեռնտու կլիներ նաև Արթուր Բաղդասարյանին, ով շատ լավ հասկանում է, որ ՕԵԿ–ի գնացքը վաղուց գնացել է ու միայն կցված ուժի կարգավիճակով է հնարավոր սողոսկել խորհրդարան։ ՕԵԿ–ի մուրազն, ըստ այդմ, փորում մնաց։
Հեռանկարային և մեծ պոտենցիալ ունեցող կուսակցությունից ՕԵԿ–ն այժմ վերածվել է ՀՀԿ–ի «աղքատ բարեկամի», բայց այդ ամենի համար Բաղդասարյանը պետք է մեղադրի միայն իրեն։
Ինչպես հայտնի է, 2008–ի նախագահական ընտրություններից հետո սեղմելով իրեն պարզած Սերժ Սարգսյանի ձեռքը՝ Ա. Բաղդասարյանը«քցեց» իր ընտրազանգվածին ու միացավ մի թիմի, որի տնտեսական քաղաքականությունը ճիշտ հակառակն էր ՕԵԿ–ի նախընտրական ծրագրով խոստացվածից։ Այսինքն՝ ՕԵԿ–ից երես թեքեց իր ընտրողների մեծ մասը ոչ թե այն պատճառով, որ Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր–Պետրոսյանին, այլ որ նա փոքր ու միջին բիզնեսին խոստացած ծրագրերի մասին մոռացավ և բավարարվեց ԱԽՔ–ի պաշտոնով։
Շատ լավ պատկերացնելով, թե ինչ է սպասում իրեն և տեսնելով, որ իշխանական մեքենայի «բեռնախցիկում» անգամ տեղ չի կարող ունենալ, Բաղդասարյանը վերջին օրերին բավական նյարդային հարցազրույցներ ու ասուլիսներ է տալիս և փորձում հիմնավորել, թե ինչու չմիացավ Տեր–Պետրոսյանին։ ՕԵԿ առաջնորդը շատ լավ գիտի, որ Տեր–Պետրոսյանին չմիանալու պատճառով չէ ինքը զրկվել քաղաքական ինքնուրույնությունից, բայց դե ուրիշ ասելիք չունի և ուզում է շեղել մարդկանց ուշադրությունը։
Նկատենք, որ ոչինչ այլևս չի կարող օգնել ՕԵԿ–ին ու դրա առաջնորդին։ Վերջին նախագահական ընտրություններից հետո մեր քաղաքական բառապաշարում ավելացավ «արթուրբաղդասարյանություն» և «օեկացում» ձևակերպումները, որոնք նույնացվում են ընտրողներին «քցելու» և հաճախորդանալու հետ։ Օեկատիպ քայլերը, որպես կանոն, չեն ներվում և ուրեմն գալիք ընտրություններում կարձանագրվի Արթուրիվերջը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։Արթուր Բաղդասարյանի օրինակը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահել սեփական քաղաքական դիմագիծը և լինել ինքնուրույն միավոր։ Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի ընդունում. իրեն պետք են միայն հաճախորդներ և դատարկ դհոլներ։ Սարգսյանը սիրում է շրջապատված լինելգեղամյաններով, խոսրովներով, արթուրբաղդասարյաններով, մանվելգրիգորյաններով և այլ ազատիչներով։
Հ.Գ.–2։ ՀՀ առաջին նախագահը Արթուր Բաղդասարյանին տվեց «ախք» որակումը, երկրորդ նախագահը՝ «դավաճան», իսկ երրորդ նախագահը՝ «հաճախորդ»։ Սա այն դեպքն է, երբ երեք նախագահներն էլ ճիշտ են։
Արթուրի վերջը
Իշխող կոալիցիայի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը ԱԺ ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակով փաստացի նշանակում է, որ նախորդ տարվա փետրվարի 17–ին ստորագրված հուշագիրը դադարեցրեց իր գոյությունը, քանզի միայն միասնական ցուցակի պարագայում էր հնարավոր հավատարիմ մնալ հուշագրային դրույթներին։
Սերժ Սարգսյանին, անշուշտ, ձեռնտու կլիներ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ–ի հետ համատեղ մասնակցելը։ Պատճառներն առավել քան պարզ են. անգամ իշխանական սոցիոլոգներն են խոստովանում, որ ԲՀԿ–ն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ՀՀԿ–ն։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի նպատակը ԲՀԿ–ի մասով ոչ թե գործընկերային հարաբերությունները լավացնելն է, այլ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի ոչնչացումը, որն իրականացնելու ճանապարհներից մեկը միասնական ցուցակն էր։ Միասնական ցուցակը կզրոյացներ ԲՀԿ–ի դերը քաղաքական դաշտում, ինչը հնարավորություն կտար Ս. Սարգսյանին կյանքի կոչել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը։ Ծառուկյանը հասկացրեց, որ դեմ է այդ ծրագրին։
Միասնական ցուցակը ձեռնտու կլիներ նաև Արթուր Բաղդասարյանին, ով շատ լավ հասկանում է, որ ՕԵԿ–ի գնացքը վաղուց գնացել է ու միայն կցված ուժի կարգավիճակով է հնարավոր սողոսկել խորհրդարան։ ՕԵԿ–ի մուրազն, ըստ այդմ, փորում մնաց։
Հեռանկարային և մեծ պոտենցիալ ունեցող կուսակցությունից ՕԵԿ–ն այժմ վերածվել է ՀՀԿ–ի «աղքատ բարեկամի», բայց այդ ամենի համար Բաղդասարյանը պետք է մեղադրի միայն իրեն։
Ինչպես հայտնի է, 2008–ի նախագահական ընտրություններից հետո սեղմելով իրեն պարզած Սերժ Սարգսյանի ձեռքը՝ Ա. Բաղդասարյանը «քցեց» իր ընտրազանգվածին ու միացավ մի թիմի, որի տնտեսական քաղաքականությունը ճիշտ հակառակն էր ՕԵԿ–ի նախընտրական ծրագրով խոստացվածից։ Այսինքն՝ ՕԵԿ–ից երես թեքեց իր ընտրողների մեծ մասը ոչ թե այն պատճառով, որ Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր–Պետրոսյանին, այլ որ նա փոքր ու միջին բիզնեսին խոստացած ծրագրերի մասին մոռացավ և բավարարվեց ԱԽՔ–ի պաշտոնով։
Շատ լավ պատկերացնելով, թե ինչ է սպասում իրեն և տեսնելով, որ իշխանական մեքենայի «բեռնախցիկում» անգամ տեղ չի կարող ունենալ, Բաղդասարյանը վերջին օրերին բավական նյարդային հարցազրույցներ ու ասուլիսներ է տալիս և փորձում հիմնավորել, թե ինչու չմիացավ Տեր–Պետրոսյանին։ ՕԵԿ առաջնորդը շատ լավ գիտի, որ Տեր–Պետրոսյանին չմիանալու պատճառով չէ ինքը զրկվել քաղաքական ինքնուրույնությունից, բայց դե ուրիշ ասելիք չունի և ուզում է շեղել մարդկանց ուշադրությունը։
Նկատենք, որ ոչինչ այլևս չի կարող օգնել ՕԵԿ–ին ու դրա առաջնորդին։ Վերջին նախագահական ընտրություններից հետո մեր քաղաքական բառապաշարում ավելացավ «արթուրբաղդասարյանություն» և «օեկացում» ձևակերպումները, որոնք նույնացվում են ընտրողներին «քցելու» և հաճախորդանալու հետ։ Օեկատիպ քայլերը, որպես կանոն, չեն ներվում և ուրեմն գալիք ընտրություններում կարձանագրվի Արթուրի վերջը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Արթուր Բաղդասարյանի օրինակը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահել սեփական քաղաքական դիմագիծը և լինել ինքնուրույն միավոր։ Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի ընդունում. իրեն պետք են միայն հաճախորդներ և դատարկ դհոլներ։ Սարգսյանը սիրում է շրջապատված լինել գեղամյաններով, խոսրովներով, արթուրբաղդասարյաններով, մանվելգրիգորյաններով և այլ ազատիչներով։