Սիրելի բնապահպաններ, ընդունեք մեր ջերմ ողջույններն ու զորակցությունը հայրենի բնության պահպանման գործին:
Ձմռան այս սառնամանիքին դուք թողել եք ձեր տաք բնակարաններն ու աշխատատեղերը, պայքարում եք երկրում տիրող անարդարությունների ու անօրինությունների դեմ, մտահոգ լինելով հայրենիքի այսօրվա ու վաղվա ճակատագրով: Հայրենիքի ու ազգի համար այս դժվարին պահին, ձեր նպատակասլաց գործողությունները բարձր գնահատականների են արժանի: Հայրենիքի անշահախնդիր ու աշխատավոր խավը անպայմ գնահատում է ձեզ և ձեզ հետ է:
Հայաստանի իշխանությունները գործնականում ապացուցեցին, որ իրենք իրենց անձնական, խմբակային- կուսակցական ու դասակարգի շահերը վեր են դասում երկրի ու ազգի շահերից, թալանում են երկրի երեսն ու ընդերքը՝ բնապահպանական ու տնտեսական անդառնալի վնասներ հասցնելով երկրին: Մենք սփյուռքում դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես կարելի է հանուն նյութական շահի, այսպիսի հանցավոր կեցվածք ունենալ երկրի ու ժողովրդի հանդեպ ...
Հայտարարելով մեր համերաշխությունը ձեր գործին, սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին կոչ ենք անում գործնական միջոցներով թիկունք կանգնել Հայաստանի բնապահպաններին:
«Նոր խոսք» կայքէջի խմբագրություն
norkhosq.net 17.02.2012, Գերմանիա
Երվանդ Խոսրովյան, գլխավոր խմբագիր Դորտմունդ, Գերմանիա
Դոքտ. Արմեն Բաղդոյան Massachusetts, Watertown, USA
Համերաշխություն Հայաստանի բնապահպանների հետ

Պրոֆ. Խաչատուր Ի. Փիլիկիեան Լոնդոն
Պրոֆ. Հովհաննես Ի. Փիլիկեան Լոնդոն
Սամվել Հովասափյան, Գրող Բեռլին
Դոքտ. Արամայիս Միրզախանյան Ստքհոլմ