ՀՅԴ–ի սոցհարցումները ցույց են տվել, որ Երևանի ավագանու ընտրությունները սահուն չեն անցնելու
ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստայնն ասել է, որ Դաշնակցությունն էլ է սոցիոլոգիական հարցում անցկացրել ու պարզել, որ Երևանի ավագանու ընտրություններն այնքան էլ սահուն չեն անցնելու, և անակնկալները բացառված չեն։
-Այն վստահությունը, որ շատ քաղաքականան ուժեր փորձում են հրապարակ նետել, թե հերթական անգամ «իրենց դեմ խաղ չկա», այնքան էլ այդպես չի,- ասել է Լ. Գալստյանը
Լ. Գալստյանը, սակայն, դժվարացել է պատասխանել՝ կոալիցիայից դուրս գալն ու ընդդիմադիր դառնալը նպաստե՞լ է իրենց ձայների ավելացմանը, թե՞ հակառակը։ Պատգամավորն ասել է, որ վերլուծություն անելու համար ժամանակը շատ կարճ է եղել. «10 օրը բավական քիչ ժամանակ էր՝ կոալիցիոն գործընկերոջից 180 աստիճանով շրջված ինչ-որ ընդդիմադիր կերպար ունենալու համար»։