ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը«7օր»-ի հետ զրույցում նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում քաշքշուկ և ծեծկռտուք տեղի չի ունեցել։
-Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդու և ԲՀԿ որոշ անդամների միջև։ Քաշքշուկ և ծեծկռտուք տեղի չի ունեցել, և ոստիկանության աշխատակիցների միջամտության անհրաժեշտություն չի եղել։ ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից հավաստիացնում են, որ նախընտրական շտաբների վրա հարձակում և ծեծ չի եղել,- ասել է նա։
Արմեն Մալխասյանը նշել է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում դեպքի առթիվ նյութեր են հավաքվում, և այս պահին իր մոտ ԲՀԿ-ի անդամների ինքնության մասին տեղեկություններ չկան։
Պարզաբանում է Ոստիկանությունը
ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում քաշքշուկ և ծեծկռտուք տեղի չի ունեցել։