Լրահոս

13.05.2009 16:27


Ալվարդ Պետրոսյանն ընդդիմության մասին

Ալվարդ Պետրոսյանն ընդդիմության մասին

-Չեմ կարծում, թե մեղր կանչելով՝ մեր լեզուները քաղցրանում են, և չեմ կարծում, թե այս իշխանություններին ավազակապետություն կոչելով՝ մենք ինչ-որ բանի ենք հասնում,- ասել է հրապարակախոս, ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։

-Ընդդիմություն լինելու կարևորությունը հենց այդտեղից էլ սկսվում է, թուլությունն է բերում հայհոյախոսության։

 Տիկին Պետրոսյանն ասել է, որ երբ ինքն ընդդիմություն էր, երբեք չի զազրախոսել, թեև նույնիսկ մեկ վայրկյան իշխանությունների կողմնակիցը չի եղել և չի համակրել ՀՀՇ-ին։

-Երբեք չեմ մտածել, թե այդ ՀՀՇ-ում այլազգիներ են, մտածել եմ այնպես, ինչպես աղանդավորների մասին,-  նշել է պատգամավորն ու շարունակել,- քաղաքապետի ընտրություններում մենք ժողովրդին պետք է կոչ անենք գործնական պահանջներ դնել հավակնորդների առջև։

-Եթե հիշողությունների գիրկն ընկնենք, ապա գեղեցիկ պատկեր չի լինելու։ Լևոն Տեր-Պետրոսյանին  մտքումս կոչում էի Լևոն՝ անտառահատ թագավոր,- ասել է Ալվարդ Պետրոսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը